Ուրանի պաշարների հարցը բանակցությունների օրակարգում չէ․ Ալի Բաղերի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարության արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալի Բաղերին, ով Ռուսաստան էր ժամանել անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, միջոցառման շրջանակում անդրադարձել է Իրանի հարստացված ուրանի պաշարների թեմային։

Լրագրողների հարցին պատասխանելով՝ Բաղերին հստակ հայտարարել է․ «Այս հարցը բանակցությունների օրակարգում չէ»։

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները շարունակում են մնալ միջազգային քաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment