Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է ՌԴ նախագահին, ով այսօր պետական այցով Աստանա է ժամանել։ Այցի ընթացքում Պուտինը նաև կմասնակցի ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին։
«Առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության միջազգային խոշոր և նշանակալի որևէ խնդիր չի կարող պատշաճ լուծում ստանալ», ըստ Ինտերֆաքսի, ասել է Ղազախստանի նախագահը՝ հավելելով, թե Պուտինը «պատվով ու արժանապատվությամբ իրականացնում է ռուս ժողովրդի և ռուսական պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող առաքելություն»։
Աստանայի գագաթնաժողովում քննարկվելու են նաև Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, օրեր առաջ հայտնել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Միաժամանակ, ռուսական կողմը նամակ է հասցեագրել Երևանին՝ նախազգուշացնելով, թե կարող է վերանայել նավթի ու գազի գները, եթե Հայաստանը շարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ։
Հայաստանը գագաթնաժողովին կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: