Եթե Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը «հարստանալու» է, ապա թող ապահովի դա. Սերգեյ Լավրով

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող ապահովի դա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ երկիրը կհարստանա, թող ապահովի դա», – ասել է Լավրովը։

 

Հիշեցնենք՝ Գառնիում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն վախենում ապրանքների գների բարձրացումից, եթե Ռուսաստանի հետ կապերը վատթարանան, քանի որ իրենք ակնկալում են հարստանալ՝ Հայաստանը վերածելով «աշխարհի խաչմերուկի»։

Leave a comment