ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել հետաքննել Ուկրաինայի հարվածները Ստարոբելսկի ուղղությամբ

Բաժանորդագրվել

Կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխեն նման միջադեպերի կրկնությունը, նշել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել օպերատիվ և անկախ հետաքննություն անցկացնել Ստարոբելսկում ուկրաինական զինված ուժերի հարվածներից հետո:Այսմասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ։

«Խորապես ցավումեմ վերջերս խաղաղ բնակիչների զոհվելու և վիրավորվելու համար։ Կոչ եմ անում Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին օպերատիվ, անկախ և արդյունավետ հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Նրանքպետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխեն նման միջադեպերի կրկնությունը»,- հայտարարել է Թյուրքը։

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ների օգնությամբ գրոհել են Ստարոբելսկում Լուգանսկի պետական ​​մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքն ու քոլեջի հանրակացարանը։ Հարվածի պահին հինգհարկանի հանրակացարանի շենքում, որը փլվել է մինչև երկրորդ հարկ, 14-18 տարեկան 86 երեխա է եղել։ Տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Ահաբեկչության մասին գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ստարոբելսկում քոլեջի հանրակացարանի վրա։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը` ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել՝ 16 անօդաչուներ երեք ալիքով գրոհել են միևնույն վայրը։ Նա ռուսաստանցի դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ հնարավոր չէ սահմանափակվել ԱԳՆ-ի հայտարարություններով։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment