Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է, իմանանք էլի․ Շարմազանով

Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է, իմանանք էլի։

Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Դասական առանց իզմերի նիկոլիզմ…

Բա ամբողջ տարին հայ հասարակությանը հրամցնել , թե ՌԴ-ն «հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ» ու Մոսկվայում հայտարարել , որ « չենք ցանկանում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը իր բարեկամ եւ դաշնակից պետության՝ Ռուսաստանի դեմ ինչ-որ բան է անում»։

Բա մեռաք հայ-ռուսական դաշինքի դեմ խոսելով, իսկ բոլոր նրանց,ովքեր ՀՀ-ի անվտանգային ապագան կապում  էին ՌԴ-ի հետ դաշինքի ամրապնդմամբ՝ պիտակավորում էիք։

Հիմա փաստորեն արդեն ՌԴ-ն դարձավ «բարեկամ եւ դաշնակից»։

Բա ընդդիմադիրներին էլ «Ռուսաստանի գործակալ», էլ՝ «շպիոն», էլ՝ ինչ ասես, որ չէիք պիտակավորում։

Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է։

Իմանանք էլի…

Հիշեցի մի ասացվածք՝ «ներսը կատու են ճղում, իսկ դուրսը՝….»։

Leave a comment