Հայ շախմատիստների արդյունքները կանանց Եվրոպայի առաջնության 3-րդ տուրից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 16 շախմատիստներ:

Երեք խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 2 միավոր:

Կիտի Նադանյանը հավաքել է 1.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը, Անի Նահապետյանը և Անահիտ Մկրտչյանն ունեն 1 միավոր:

Չորրորդ տուրը կկայանա մայիսի 28-ին։

Leave a comment