Քանի մարդ է մասնակցել Աբովյանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին


Այսօր՝ մայիսի 27-ին, Աբովյանի Բարեկամության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:


 


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:28-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3700 մարդ:


 


Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


 


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Դիտումների քանակ6

Leave a comment