ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքին տեսեք` ձեզ խղճացեք. Փաշինյանը՝ «Արարատ ցեմենտի» պաշտոնյաներին

https://arm.sputniknews.ru/20260527/zpmk-i-uzhegh-tgherqin-teseq-dzez-khghtshaceq-pashinjany-ararat-cementi-pashtvonjanerin-102688891.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1808/32/18083294_88:0:1511:1067_1920x0_80_0_0_033c05c3780aa0b49ae481fc703902f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ցեմենտ, քարոզարշավ

նիկոլ փաշինյան, ցեմենտ, քարոզարշավ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու Նիկոլ Փաշինյանը սպառնաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» պաշտոնյաներին, որ աշխատանքից կազատի նրանց` ընկերությունը պետականացնելուց հետո։

Նման հայտարարություն նա արեց ՔՊ–ի քարոզարշավի շրջանակում Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ` խոսելով ընկերության պետականացման մասին և դիմելով աշխատակիցներին։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։

«Էդ ով է ճնշում «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատողներին։ Եթե ձեզ ճնշում են, ես` որպես ՀՀ վարչապետ, ձեզ թույլ եմ տալիս` կարող եք հակազդել, ընդհուպ հրապարակային ակցիաներ անել։ Ես ձեզ երաշխավորում եմ։ Հիշում եք, երբ ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մարդկանց ճնշում են, ես ասացի` նրանցից (ճնշողներից-խմբ.) որևէ մեկն այնտեղ չի աշխատելու, ու 1 ամիս անց նրանցից ոչ ոք այնտեղ չէր աշխատում։ «Արարատ ցեմենտի» պաշտոնյաներին այսօր զգուշացնում եմ`ԶՊՄԿ–ի ուժեղ տղերքին տեսեք` ձեզ խղճացեք»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսին էլ հայտարարել էր, թե հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն ազգայնացնելու պահը։ Դրանից մ քանի ժամ հետո կալանավորվեց ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Այդ ժամանակ էլ Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ–ի` պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։

Leave a comment