Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քաղաքականություն

27.05.2026 | 21:00

Հունիսի 3-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի RISE 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը։ Այս հարթակում հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերությունները միջազգային գործընկերներին կներկայացնեն իրենց նորարարական մշակումներն ու լուծումները։ Գլխավոր նպատակն է ձևավորել նոր համագործակցություններ և ընդլայնել արտահանման հնարավորությունները։

Հայաստանի կառավարությունը նպատակ է հռչակել՝ ծառայություններ մատուցող (աութսորսինգային) երկրից անցում կատարել սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծող և արտահանող պետության մոդելին։ Ֆորումի հիմնական թեմաներն են լինելու պաշտպանական արդյունաբերությունը, ինժեներական լուծումներն ու կիբեռանվտանգությունը։

Factor TV-ի ուշադրության կենտրոնում այսօր Հայաստանի տեխնոլոգիական ապագան ու հռչակված թիրախների իրատեսականությունն է։ Քննարկմանը մասնակցում են Արամ Ջիվանյանը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, Էդուարդ Մուսայելյանը՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միության գործադիր տնօրեն։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment