7 Գորիսի կամ Կապանի տարածք Հայաստանից այսօր ադրբեջանցիները զբաղեցրել են ու հետ չեն գնում. ՊՆ նախկին նախարար

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ մեր երկիրը դարձրել են փորձադաշտ, այն հայտնի խոսքերով՝ մեկ էլ փորձենք, փորձը փորձանք չէ,»,- այսօր Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ Սյունիքի պաշտպանության համար ՀՀ ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ոչինչ չի արել: Նրա խոսքով՝ ադրբեջանցին ավելի արագ եկավ, բարձրացավ մեր ռազմավարական գծերը, քան թե մենք, որ մեր առջեւ ունեինք բնակեցված բնակավայրեր: ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը տեր չկանգնեց բնակեցված բնակավայրերի բնակչությանը:

«7 Գորիսի կամ Կապանի տարածք Հայաստանից այսօր ադրբեջանցիները զբաղեցրել են ու հետ չեն գնում եւ դրանով իսկ պարտադրում ՀՀ իշխանություններին, ճնշումներ գործադրում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ունենան առավելություն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment