Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժման հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 13 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։
Հոկտեմբերի 10-ին հրթիռը հարվածել է տերմինալներից մեկին։ Քաղաքի խոշոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հայտնել է, որ այդ օրը «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ 309-ը՝ վիրավորվել (նրանցից ոմանք՝ ծայրահեղ ծանր վիճակում)։
Զոհվածների թվում եղել են Սաուդյան Արաբիայի չորս և Բանգլադեշի երկու քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի քաղաքացիներ։
Համացանցում կադրեր են տարածվել հոկտեմբերի 10-ին հութիների հարվածից։
Սաուդյան իշխանությունները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին հուսիները կրկին հարձակվել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա. զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 11-ը։