Անմարդկային, ստոր քայլ արցախցի ազատմարտիկի նկատմամբ. հանում են տնից

Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ․

2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանին։

Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանն էլ հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Leave a comment