ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի – Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանենրի սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
–00—ՅՄ