ԱՄՆ-ն կրճատում է հակամարտության դեպքում Եվրոպա ուղարկվող զորքերի թիվը․ WSJ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնը զգալիորեն կրճատում է Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կնքված համաձայնագրերի շրջանակում հնարավոր ճգնաժամի դեպքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանատարության որոշումը կապված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ավելի մեծ թվով զորքեր տեղափոխելու հետ՝ Եվրոպայում ներկայությունը նվազեցնելու միջոցով Չինաստանին զսպելու նպատակով։

Մասնավորապես, ծրագիրը ենթադրում է ռազմական ներուժի կրճատում մեկ երրորդով կամ նույնիսկ կիսով չափ՝ կախված զինված ուժերի տեսակից։

Կրճատումը վերաբերում է այն զորքերի թվին, որոնք Վաշինգտոնը կարող է հատկացնել ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանության համար հնարավոր հակամարտության առաջին 10, 30 և 180 օրերի ընթացքում։ Խոսքը վերաբերում է նաև ԱՄՆ-ի պարտավորություններին՝ տրամադրելու ռմբակոծիչներ և այլ հեռահար հարվածային ուժեր, որոշ ռազմածովային սպառազինության համակարգեր և տանկերային ինքնաթիռներ։

Leave a comment