Լեհաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանական պակտ

Լեհաստանը և Միացյալ Թագավորությունը համաձայնության են եկել կնքել պաշտպանության և անվտանգության նոր պակտ, որը Ռուսաստանը որակել է «ուղղակի սպառնալիք»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լոնդոն մեկնելուց առաջ ասել է , որ փաստաթուղթը  ստորագրվելու է ։ «Համաձայնագրի առաջին նախադասություններից մեկը կարևորագույն է։ Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանը ներկայացնում է ամենամեծ սպառնալիքը։ Լեհ-բրիտանական համագործակցությունը կենտրոնացած է այս սպառնալիքին հակազդելու վրա», – ասել է Տուսկը։

Նա հավելել է, որ սա Լեհաստանի համար երկրորդ ամենակարևոր պաշտպանական պակտն է Ֆրանսիայի հետ համաձայնագիր կնքելուց հետո։

Leave a comment