Սպասե՛ք, արա. Վարդան Ղուկասյանին քաշքշելով դուրս բերեցին դատարանի դահլիճից

https://arm.sputniknews.ru/20260527/spaseq-ara-vardan-ghukasjanin-qashqshelvov-durs-berecin-datarani-dahlitshic-102668868.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ոստիկանները դատարանում քաշքշեցին Վարդան Ղուկասյանին

Sputnik Արմենիա

Ոստիկանները դատարանում քաշքշեցին Վարդան Ղուկասյանին

2026-05-27T16:12+0400

true

PT0M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102668699_200:0:1400:900_1920x0_80_0_0_cd23736d35990e9e2ff143d19b2d831c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, видео

հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, видео

Բաժանորդագրվել

Լրագրողները հարցեր էին ուղղում Գյումրու քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս զրուցել և նկարահանել նրան։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ոստիկանները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դատարանի նիստերի դահլիճից քաշքշելով դուրս բերեցին։

Ղուկասյանի գործով հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողները հարցեր էին ուղղում քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս։

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու։

Ղուկասյանը չհասցրեց պատասխանել, ոստիկանները բռնեցին նրա թևերից և սկսեցին դուրս բերել նիստերի դահլիճից։

«Սպասե՛ք արա, կամաց հլը»,– ասաց Ղուկասյանը։

Ոստիկանները քաշքշելով տարան Գյումրու քաղաքապետին։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։

Leave a comment