Մոդրիչը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո․ աղբյուր

Իտալական «Միլանի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ավարտել կարիերան։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հայտնել է, որ 40-ամյա ֆուտբոլիստն այդ մասին կհայտարարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոդրիչը մտադիր է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։ Մոդրիչը 2025թ․ ամռանն է միացել իտալական ակումբին, դրանից առաջ 13 տարի խաղում էր Մադրիդի «Ռեալում»։

Հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում Խորվաթիայի հավաքականի մրցակիցները կլինեն Անգլիան, Պանաման և Գանան։

Leave a comment