Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի մարտին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 7,581,163 մլն ՀՀ դրամ (7․58 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,081,366 մլն-ով կամ 16.6%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,607,840 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,973,323 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 68%-ը կամ 4,143,080 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. մարտի համեմատ աճել է 31.4%-ով։
Ավանդների 32%-ը կամ 1,951,214 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. մարտի համեմատ աճել է 6․6%-ով։