Մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականներ և երաժշտական հարթակներ անդրադարձել են Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ երգեցողությանը և նրան՝ որպես արդեն կայացած համաշխարհային արտիստի։
2025 թվականին ամերիկյան հեղինակավոր ELLE ամսագիրը Ջուլիանային ընդգրկեց աշխարհի վեց լավագույն երաժիշտների շարքում՝ առանձնացնելով նրա յուրահատուկ ձայնը, արտիստիզմը և միջազգային ճանաչումը։
Օրերս «Союз армян России» հայկական ասոցիացիան իր կայքում հրապարակել է նյութ, որտեղ համաշխարհային օպերային բեմերում արդեն իսկ կայացած և միջազգային ճանաչում ունեցող երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ներկայացվել է որպես մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի դուստր։ Չնայած արտիստի կողմից բազմաթիվ դիմումներին՝ հեռացնել կամ ուղղել ակնհայտ սխալ տեղեկատվությունը, կազմակերպությունը չի արձագանքել, և ապատեղեկատվությունը շարունակվել է տարածվել՝ երգչուհու անվան շուրջ ավելորդ խառնաշփոթ ստեղծելով։ Իրականությունն այն է, որ Ջուլիանա Գրիգորյանը ինքնուրույն ձևավորված արտիստ է, ով իր բացառիկ տաղանդով, տարիների կարգապահ աշխատանքով (7 տ-ից) և անձնական ճանապարհով հասել է աշխարհի խոշորագույն օպերային բեմերին՝ Միլանի Լա Սկալա, Լոնդոնյան Թագավորական Օպերա, Նյու Յորքի Մետրոպոլիտան օպերա…
Հռոմ, Բարսելոնա, Վիենա, Ժնև, Լոզան, Քրանս Մոնտանա, Պրահա, Վարշավա, Օման, Սեուլ, Բազել, Վերոնա, Ռավենա, Բոլոնիա, Րիմինի, Բորդո, Նից, Բլայբախ, Մյունխեն, Բեռլին, Ցյուրիխ, Բուխարեստ, Բուդապեշտ, Ամստերդամ, Ատլանտա, Սեուլ և այլն։ Ջուլիանան պատվով է ներկայացրել Հայաստանը նաև բազմաթիվ համերգային շրջագայությունների ընթացքում Անդրեա Բոչելիի, Պլասիդո Դոմինգոի, Ռիկարդո Մուտի և այլ երևելիների հետ…
Նրա կենսագրության վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև անհարգալից է արվեստագետի անձի, աշխատանքի և իրական պատմության հանդեպ։
Ջուլիանա Գրիգորյանը ոչ միայն տաղանդավոր արտիստ է, այլ նաև դասական երգարվեստի համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթի՝ Operalia -ի հաղթողը։ Նա նվաճել է առաջին պատվավոր տեղը և հանդիսատեսի համակրանք մրցանակը՝ դառնալով միջազգային օպերային աշխարհի ամենավառ երիտասարդ անունը։ Բացի այդ, Ջուլիանան արժանացել է նաև մի շարք այլ խոշոր մրցանակների, այդ թվում միջազգային՝ Stanisław Moniuszko Vocal Competition-ի բարձրագույն մրցանակին, որն առհասարակ իր տասնամյակների ողջ պատմության ընթացքում ՝ մինչ Ջուլիանան ընդամենը երկու անգամ էր Գրան Պրի մրցանակին արժանի հավակնորդ ունեցել։ Նա այդ մրցույթին նաև ստացել է որպես ամենաերիտասարդ տաղանդ (23տ) The Sembrich հատուկ մրցանակը, ինչպես նաև այլ կարևոր մրցանակներ։ Այնուհետ՝ որպես բացառիկ երիտասարդ սոպրանո հատուկ հրավեր է ստացել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից՝ ուսանելու Լինդեման երիտասարդական օպերային ծրագրում, որի 3 տարի տևողության ծրագիրը նա սերտել է վեց ամսում ՝ եզակի հաջողությունների համար պարգևատրվելով Հիլդեգարդ Բեհրենսի մրցանակով ։ Ջուլիանան նաև ստացել է նման երիտասարդ տարիքում Մեթօպերայի դեբյուտի աննախադեպ հնարավորություն, որտեղ մինչ օրս նա պարբերաբար ելույթ է ունենում գլխավոր դերերգերով՝ որպես սիրված և սպասված արտիստ։ Ջուլիանա Գրիգորյանը այս ամենը ձեռք է բերել բացառապես սեփական տաղանդի, տարիների աշխատանքի, կարգապահության և արվեստին անմնացորդ նվիրվածության շնորհիվ։
Հետևաբար նրա կենսագրության վերաբերյալ ապատեղեկատվության, ինչպես նաև ստահոտ լրահոսին սատարումը ոչ միայն նողկալի է, այլ նաև դատապարտելի՝ արտիստի իրական ուղու և անձնական նվաճումները անարդարորեն ստվերելու։
Հ.Գ. Հատկանշական է, որ Ջուլիանա Գրիգորյանը 2024-ին արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե Մեդալի, իսկ 2026-ին նաև հաղթել է ԽԱԶԵՐ մրցանակաբաշխության «Լավագույն Դասական Երգչուհի» անվանակարգում։ Գնահատենք եզակիներին և մաղթենք նորանոր մասնագիտական վերելքներ մեր հիասքանչ հայրենակցուհուն։