Բակո Սահակյանը ևս 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Բաքվի կողմից

Քաղաքականություն

05.02.2026 | 13:42

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նշվել է, որ չնայած Բակո Սահակյանը մեղադրվում էր, իբր, ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցագործություններ կատարելու հոդվածներով, և որ այդ մեղադրանքները, իբր, ապացուցվել են դատական ​​քննության ընթացքում, քանի որ դատավճռի կայացումից առաջ լրացել էր 65 տարեկանը, նա չի  կարող դատապարտվել ցմահ ազատազրկման՝ համաձայն Ադրբեջանի  քրեական օրենսգրքի պահանջների։

Դատավճռի համաձայն՝ մեղադրյալ Բակո Սահակյանը վերջնականապես դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նշենք, որ պետական ​​մեղադրողները ևս առաջարկել էին նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Բաքուն 20 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment