ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ կտեղակայի 60 հազար զինծառայողից բաղկացած երեք դիվիզիա, գրում է Reuters-ը։
Դրանք կտեղակայվեն Լատվիայի և Էստոնիայի տարածքում։ Գործակալության տվյալներով՝ խաղաղ ժամանակ այնտեղ կգործի միայն հրամանատարական «կմախքային» կառուցվածք, սակայն այն համալրված կլինի հրետանու, բժշկական ծառայության և ՀՕՊ-ի բոլոր անհրաժեշտ մասնագետներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագորեն այնտեղ զորքեր տեղակայել։