https://arm.sputniknews.ru/20260526/pashinjann-e-petakan-resursn-ogtagvortsum-rdic-yntrvogh-berelu-hamar-samvel-karapetjan-102633915.html
Փաշինյանն է պետական ռեսուրսն օգտագործում` ՌԴ–ից ընտրող բերելու համար. Սամվել Կարապետյան
Փաշինյանն է պետական ռեսուրսն օգտագործում` ՌԴ–ից ընտրող բերելու համար. Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T19:58+0400
2026-05-26T19:58+0400
2026-05-26T19:58+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490576_1:0:1500:843_1920x0_80_0_0_72c373b72b81e9177f8669d0cc0df17e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը համոզված է` Ռուսաստանից միայն Նիկոլ Փաշինյանն է մարդ բերում` ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին այսօր նա ասաց դատական նիստից առաջ` լրագրողների հետ զրույցում։ Նա նշեց, որ ինչ էլ անեն իշխանությունները, միևնույնն է` այս ընտրություններին հաղթելու է իրենց քաղաքական ուժը, որպեսզի հայ ժողովուրդը կարողան ազատ շունչ քաշել։ Հիշեցնենք, որ մայիսի 11–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր Հայաստան են գալիս հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ քվեարկեն իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին։Մինչդեռ իշխանամերձ շրջանակներն ավելի վաղ հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչներն են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ ամրագրում արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար` հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցելու նպատակով։Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490576_271:0:1395:843_1920x0_80_0_0_753bf7c97ed091ff4d37140e9f22f746.jpg.webp
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, ազգային ժողովի ընտրություններ
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը համոզված է` Ռուսաստանից միայն Նիկոլ Փաշինյանն է մարդ բերում` ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին այսօր նա ասաց դատական նիստից առաջ` լրագրողների հետ զրույցում։
«Մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ հնարավորություն։ Փաշինյանն է ամբողջ պետական ռեսուրսը միացրել, Ռուսաստանից մարդիկ բերում, որ գոնե կարողանա 15 ձայն հավաքի»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա նշեց, որ ինչ էլ անեն իշխանությունները, միևնույնն է` այս ընտրություններին հաղթելու է իրենց քաղաքական ուժը, որպեսզի հայ ժողովուրդը կարողան ազատ շունչ քաշել։
Մինչդեռ իշխանամերձ շրջանակներն ավելի վաղ հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչներն են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ ամրագրում արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար` հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցելու նպատակով։
Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։