https://arm.sputniknews.ru/20261117/avinjani-dem-pajqar-e-sksvel-qaghaqagety-alen-simvonjani-hnaravvor-havaknutjunneri-masin-109453279.html
Ավինյանի դեմ պայքա՞ր է սկսվել․ քաղաքագետը՝ Ալեն Սիմոնյանի հնարավոր հավակնությունների մասին
Ավինյանի դեմ պայքա՞ր է սկսվել․ քաղաքագետը՝ Ալեն Սիմոնյանի հնարավոր հավակնությունների մասին
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքագետ Միքայելյանի` մայրաքաղաքում խնդիրները չեն առաջացել Ավինյանի պաշտոնավարման ընթացքում, սակայն դրանց սրությունն առավել նկատելի է դարձել հենց նրա… 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T21:53+0400
2026-11-17T21:53+0400
2026-11-17T21:53+0400
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
տիգրան ավինյան
քաղաքապետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/04/82659713_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca54a575cb0f43de9e707120555adb62.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տիգրան Ավինյանի դեմ արշավը ոչ այնքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որքան իշխանության ներսում այլ դերակատարների, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը`անդրադառնալով վերջին շրջանում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հասցեին հնչող քննադատություններին, որոնք վերաբերում են Երևանի խցանումներին, օդի աղտոտվածությանը, բազմաթիվ շինթույլտվություններին։Նշենք, որ ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 10-ին տեսանյութ էր հրապարակել, որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանն ունի որոշակի մեդիառեսուրս և իշխանական թիմում բավականին ինտեգրված է, ինչը կարող է հնարավորություն տալ նրան օգտագործելու Ավինյանի հասցեին հնչող քննադատությունը։ Փորձագետը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին այդ քննադատությունը կարող է ավելի ինտենսիվ դառնալ։Նրա խոսքով՝ Սիմոնյանը գիտակցում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր պաշտոնավարումը ժամանակավոր է, հետևաբար կարող է դիտարկել քաղաքական նոր դիրքավորման տարբերակներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը։Միևնույն ժամանակ նշում է, որ Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում գործունեությունն էլ միանշանակ չէր։ Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանը վերջին տարիներին եղել է խիստ բևեռացված, իսկ իշխանական մեծամասնության համար հաճախ ծառայել է որպես քաղաքական լծակ։Իսկ Ավինյանը, ըստ Միքայելյանի, մի քանի առումով խոցելի է իշխանության ներսում հնարավոր քաղաքական մրցակցության պայմաններում։Ավինյանի համար լրացուցիչ խնդիր են նաև այն հարցերը, որոնց լուծումը մայրաքաղաքում այդպես էլ չի հաջողվել ապահովել։ Դրանցից առաջնայինը օդի աղտոտվածությունն ու երթևեկության գերբեռնվածությունն են։Քաղաքագետը շեշտում է`ճիշտ է, այդ խնդիրները չեն առաջացել Ավինյանի պաշտոնավարման ընթացքում, սակայն դրանց սրությունն առավել նկատելի է դարձել հենց նրա կառավարման տարիներին։ Միքայելյանի գնահատմամբ՝ դեռ 2023 թվականին քաղաքապետը պետք է դրանք դարձներ առաջնահերթություն և համակարգային լուծումներ առաջարկեր, ինչը չի արվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/04/82659713_181:0:1600:1064_1920x0_80_0_0_fffe197439faab831b2229ee301fbbcf.jpg.webp
հրանտ միքայելյան (քաղաքագետ), տիգրան ավինյան, քաղաքապետ
հրանտ միքայելյան (քաղաքագետ), տիգրան ավինյան, քաղաքապետ
Ըստ քաղաքագետ Միքայելյանի` մայրաքաղաքում խնդիրները չեն առաջացել Ավինյանի պաշտոնավարման ընթացքում, սակայն դրանց սրությունն առավել նկատելի է դարձել հենց նրա կառավարման տարիներին։
«Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն այս պահին հիմնականում կենտրոնացած է արտաքին քաղաքականության վրա, ինչից կարող են օգտվել իշխանական թիմի առանձին ներկայացուցիչներ՝ ներքին դիրքերն ամրապնդելու և առաջիկա քաղաքական վերադասավորումներին պատրաստվելու համար», – նշում է Միքայելյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանն ունի որոշակի մեդիառեսուրս և իշխանական թիմում բավականին ինտեգրված է, ինչը կարող է հնարավորություն տալ նրան օգտագործելու Ավինյանի հասցեին հնչող քննադատությունը։ Փորձագետը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին այդ քննադատությունը կարող է ավելի ինտենսիվ դառնալ։
Նրա խոսքով՝ Սիմոնյանը գիտակցում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր պաշտոնավարումը ժամանակավոր է, հետևաբար կարող է դիտարկել քաղաքական նոր դիրքավորման տարբերակներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Սիմոնյանը երևանցի է, և ՔՊ-ի բավական փոքր թիմի պայմաններում կարող է իրեն դիտարկել որպես այն մարդկանցից մեկը, որոնք կարող են հավակնել կարևոր պաշտոնների։ Երևանի քաղաքապետի պաշտոնը բավական գրավիչ է նաև որպես քաղաքական առաջխաղացման հարթակ։ Էրդողանի օրինակը ցույց է տալիս, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը քաղաքական կարիերայի համար լուրջ մեկնարկային կետ դարձավ. նա քաղաքապետից դարձավ վարչապետ, հետո՝ նախագահ»,– ասում է Միքայելյանը։
Միևնույն ժամանակ նշում է, որ Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում գործունեությունն էլ միանշանակ չէր։ Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանը վերջին տարիներին եղել է խիստ բևեռացված, իսկ իշխանական մեծամասնության համար հաճախ ծառայել է որպես քաղաքական լծակ։
Իսկ Ավինյանը, ըստ Միքայելյանի, մի քանի առումով խոցելի է իշխանության ներսում հնարավոր քաղաքական մրցակցության պայմաններում։
«Նախ՝ նրա ընտանիքի բիզնես գործունեությունը կարող է քննադատության լրացուցիչ առիթ դառնալ, քանի որ քաղաքապետի քաղաքական գործունեությունը զուգորդվում է նաև ընտանեկան բիզնես շահերով։ Մյուս խնդիրը Ավինյանի՝ 2023 թվականի ընտրություններից հետո ձևավորված քաղաքական դիրքն է։ Ընտրությունների մասնակցության ցածր մակարդակի պայմաններում այդ արդյունքը բավարար չէր քաղաքապետի քաղաքական դիրքերի ամրապնդման համար», – ասում է Միքայելյանը։
Ավինյանի համար լրացուցիչ խնդիր են նաև այն հարցերը, որոնց լուծումը մայրաքաղաքում այդպես էլ չի հաջողվել ապահովել։ Դրանցից առաջնայինը օդի աղտոտվածությունն ու երթևեկության գերբեռնվածությունն են։
Քաղաքագետը շեշտում է`ճիշտ է, այդ խնդիրները չեն առաջացել Ավինյանի պաշտոնավարման ընթացքում, սակայն դրանց սրությունն առավել նկատելի է դարձել հենց նրա կառավարման տարիներին։ Միքայելյանի գնահատմամբ՝ դեռ 2023 թվականին քաղաքապետը պետք է դրանք դարձներ առաջնահերթություն և համակարգային լուծումներ առաջարկեր, ինչը չի արվել։