Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
«Դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։ Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել»,– ընդգծել է Երիցյանը։
Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ այս որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Հիշեցնենք` այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։