https://arm.sputniknews.ru/20260526/voreve-cankutjun-chunenq-larvatsutjun-mtcnel-hhrd-haraberutjunnerum-ararat-mirzvojan-102628401.html
Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան
Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միզոյանի խոսքով` ՀՀ–ն շարունակում է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալու աշխատանքը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T18:06+0400
2026-05-26T18:06+0400
2026-05-26T18:06+0400
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102628215_0:0:1600:900_1920x0_80_0_0_9539ca725a295fd55918634c5f18c77f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակված չէ լարվածություն մտցնել Երևանի և Մոսկվայի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական օրակարգին և վերջին շրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների արգելափակման խնդիրներին։«Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ մեր գործակցության բազմակողմ հարթակներում` ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և այլուր։ Մենք կարծում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, պետք է լուծել։ Մենք հույս ունենք բոլոր այդ տեսակի խնդիրները կառուցողական մթնոլորտում քննարկել»,– ասաց նա։Անդրադառնալով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին՝ Միրզոյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։«Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,– շարունակեց Միրզոյանը։Չնայած ռուսական շուկայում ծագած խնդիրների օբյեկտիվությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորեց Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու նոր շուկաների բացահայտումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրի համար կենսական է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։ Նրա խոսքով` պետությունն այս ուղղությամբ շարունակում է իր աշխատանքը, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102628215_141:0:1341:900_1920x0_80_0_0_c4bb3c893c1bd09cd62190fa4cdb3c9c.jpg.webp
արարատ միրզոյան
արարատ միրզոյան
Արարատ Միզոյանի խոսքով` ՀՀ–ն շարունակում է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալու աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակված չէ լարվածություն մտցնել Երևանի և Մոսկվայի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական օրակարգին և վերջին շրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների արգելափակման խնդիրներին։
«Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ մեր գործակցության բազմակողմ հարթակներում` ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և այլուր։ Մենք կարծում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, պետք է լուծել։ Մենք հույս ունենք բոլոր այդ տեսակի խնդիրները կառուցողական մթնոլորտում քննարկել»,– ասաց նա։
Անդրադառնալով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին՝ Միրզոյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։
«Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,– շարունակեց Միրզոյանը։
Չնայած ռուսական շուկայում ծագած խնդիրների օբյեկտիվությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորեց Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու նոր շուկաների բացահայտումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրի համար կենսական է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։ Նրա խոսքով` պետությունն այս ուղղությամբ շարունակում է իր աշխատանքը, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը։