ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան


 

Հայկական ժամանակ. «Սպայական կազմի զինծառայողները հնարավորություն կունենան սեփականության իրավունքով  բնակարան ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին»: 


 


Այս մասին այսօրվա Կառավարության նիստի ժամանակ հայտնեց  ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: 


 


Ըստ տեղակալի՝ այն քաղաքացիները ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն և կանցնեն աշխատանքի, կստանան հավաստագրեր, որի միջոցով հնարավորություն կունենան ընտրելու բնակարանը կամ բնակելի տունը՝ առաջնային կամ երկրորդական շուկայից:


 


Ըստ Սարգսյանի՝ բնակարանները սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց այն  պայմանով, որ քաղաքացին պետք է նվազագույնը 20 տարի ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում:


 


Սարգսյանը նաև հավելեց. «Զինծառայողի հասանելի գումարը որով կարող է բնակարան ձեռք բերել՝ որոշվելու է Երևանում 80 ք\մ  տարածքով բնակելի գույքի արժեքով, որը այս պահին կազմում է 35 մլն դրամ: Ընդ որում հնարավորություն կունենան այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»:


 


Ըստ նախարարի տեղակալի՝ ուսումնառության տարիները ևս մտնում են 20 տարվա ծառայության մեջ:


 


 


Leave a comment