Օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26 .05.-31.05.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ի և 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 26-ի և 28-ի ցերեկը , 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի՝ 6-10 աստիճանով։

 

 

Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        31.5°C (2007թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               5.9°C (1969թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       19.0°C

Leave a comment