Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։

Ճանապարհը տեղական նշանակության է. սկսվում է Մ-1-ից, անցնում է Ուջան գյուղով և կրկին հասնում Մ-1 միջպետական ճանապարհ։

Կապալառու կազմակերպությունն իրականացնում է առկա ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Նախագծի շրջանակում կկառուցվեն մայթեր, կողնակներ, կնորոգվեն իջատեղեն ու մուտքերը, կտեղադրվեն ջրահեռացման վաքեր, բազրիքներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ նույնպես։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a comment