Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան։
Մայիսի 26-ի առավոտյան «Ոսկե գնդակի» դափնեկրին նկատել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Սպասվում է, որ Բրազիլի հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստը միջոցառման կմասնակցի Երևանում։
46-ամյա Ռոնալդինյոն կարիերան ավարտել է 2015 թվականին։ Նա «Ոսկե գնդակին» արժանացել է 2005 թվականին։