Քաղաքականություն
26.05.2026 | 11:13
«Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով օրերս The insider-ի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ 1999 թ․ ստացած արտասահմանյան անձնագրի նյութերում որպես նրա աշխատանքի վայր նշված է ՌԴ ԱԴԾ տեղեկատվական կենտրոնը։
«90-ականներին ՌԴ-ում՝ մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб :
Կցված են օրինակներ, կարող ենք 100 ներով դնել:
Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին:
Մարդկանց գլխին «սարքել» փորձող փոքրիկ բայց չարաճճի խմբակին:
Փոփոխությունները գալիս են։
Ուժեղ Առաջնորդը գալիս է»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ռուսական հայտնի The Insider պարբերականն օրերս ծավալուն հետաքննություն էր հրապարակել, որտեղ, ի թիվս այլ պնդումների, նշված էր․ «1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։