https://arm.sputniknews.ru/20260526/khuzarkutjunner-sjuniqum-yntrakasharqi-gvortsvov-nvor-qreakan-varujt-e-nakhadzernvel–102606116.html
Խուզարկություններ Սյունիքում. ընտրակաշառքի կասկածանքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
Խուզարկություններ Սյունիքում. ընտրակաշառքի կասկածանքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Գործով նախաքննությունը շարունակվում է։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T11:30+0400
2026-05-26T11:30+0400
2026-05-26T11:31+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
ընտրակաշառք
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102604857_18:0:1280:710_1920x0_80_0_0_c6cc222762fca668e4287250d1ad61fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածի կենտրոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն է։«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք»,– նշում է կոմիտեն։Գերատեսչությունը նաև ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ նախընտրական գործընթացներում ներգրավված է եղել նաև ոմն Տիգրան, որի համար գումար է պահանջվել՝ մարդիկ հավաքագրելու նպատակով։ Բացի այդ, ընտրողներին քվեների դիմաց, կոմիտեի պնդմամբ, խոստացվել է նաև բժշկական ծախսերի փոխհատուցում։ Նախաքննությունը շարունակվում է։
սյունիք
2026
Լուրեր
am_HY
Ընտրակաշառքի դեպք «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքում
Sputnik Արմենիա
Ընտրակաշառքի դեպք «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքում
2026-05-26T11:30+0400
true
PT2M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102604857_211:0:1158:710_1920x0_80_0_0_5be26a2834e774b13fcb0e9e16ba63eb.jpg.webp
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, սյունիք, видео
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, սյունիք, видео
Գործով նախաքննությունը շարունակվում է։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածի կենտրոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն է։
«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք»,– նշում է կոմիտեն։
Գերատեսչությունը նաև ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ նախընտրական գործընթացներում ներգրավված է եղել նաև ոմն Տիգրան, որի համար գումար է պահանջվել՝ մարդիկ հավաքագրելու նպատակով։ Բացի այդ, ընտրողներին քվեների դիմաց, կոմիտեի պնդմամբ, խոստացվել է նաև բժշկական ծախսերի փոխհատուցում։ Նախաքննությունը շարունակվում է։