«Միասնության թևերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է. Արման Թաթոյան

https://arm.sputniknews.ru/20260526/miasnutjan-teverin-veragrvum-en-astghabashkhakan-tsakhser-inchy-keghtsiq-e-arman-tatvojan-102600256.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486094_143:0:2418:1706_1920x0_80_0_0_4fe5ce36b3601e4d7e644bccef4b9b92.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դանիել իոաննիսյան

արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դանիել իոաննիսյան

Բաժանորդագրվել

«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցային էջերում հայտարարել է, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից։
Այսպես է նա պատասխանել «Անկախ դիտորդ» դաշինքի այն հաղորդագրությանը, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով՝ հղում անելով «Դոսյե» կենտրոնին։

«Այնտեղ «Միասնության թևերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։ Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել: Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել: Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են: Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով»,-նշել է Թաթոյանը։

«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ իրավական ուղիներ են փնտրում, որպեսզի դատի տան «կասկածելի սկզբնաղբյուրին»։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Leave a comment