«Ես բանտի խցում իրենցից տասն անգամ շատ իշխանություն ունեի, իրենք իշխանություն ունեն միայն ավտոբուսի մեջ»․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ի մասին

«Սրանք նույնիսկ Աստծուց չեն վախենում։ Սաղմոս կարդալով այս մարդը մեր երկիրը քանդեց»,- իր առանձնատանը հրավիրված արցախցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա՝ ուրիշ ձև չունենք, պետք է պայքարենք․ «Հիմա ունենք շատ լավ հնարավորություն, վստահ եմ՝ հաղթանակը մոտ է։ Ուրիշ ձև չունենք։ Պատկերացրեք՝ իմ հավեսն էլ փախնի սրանից, մի հատ պատկերացրեք՝ ինչ է լինելու։ Հաստատ ինձ իշխանություն պետք չէ։ Ես հաստատ իրենցից շատ իշխանություն ունեմ, բայց փրկենք մեր երկիրը։ Ես բանտի խցում իրենցից տասն անգամ շատ իշխանություն ունեի, քանի որ էս մարդիկ անգամ իրենց տներում իշխանություն չունեն։ Իրենք իշխանություն ունեն միայն ավտոբուսի մեջ»։

Արցախցիների հետ Սամվել Կարապետյանի հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment