https://arm.sputniknews.ru/20260525/tatvojany-dzajnagrutjun-hraparakec-martunium-stipum-en-gnal-qpi-grasenjaki-bacmany–102596888.html
Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց․ Մարտունիում ստիպում են գնալ ՔՊ–ի գրասենյակի բացմանը
Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց․ Մարտունիում ստիպում են գնալ ՔՊ–ի գրասենյակի բացմանը
Sputnik Արմենիա
Ձայնագրությունն ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T22:24+0400
2026-05-25T22:24+0400
2026-05-25T22:34+0400
արման թաթոյան
«միասնության թևեր» նախաձեռնություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725253_0:0:1600:901_1920x0_80_0_0_a073cb6fea6f1748845272f5bb3a2b0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` հրապարակելով ձայնագրություն։Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։Թաթոյանի տեղեկություններով՝ դրանից հետո Մարտունիում նաև ցուցակագրել են այն մարդկանց, ովքեր գործող իշխանությանը չեն աջակցում, նրանց անուն-ազգանունները փոխանցվել են համայնքապետարան։Նա հավելեց՝ սա ևս ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։Նշենք, որ ավելի վաղ Արման Թաթոյանը ևս մեկ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Մայիսի 18-ին Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։ Նրա խոսքով՝ մինչև այսօր որևէ արձագանք չկա։Թաթոյանը նշեց՝ առաջին հերթին ընտրակաշառք բաժանում է գործող իշխանությունը։ Փաստեր ունեն նաև այն մասին, թե ինչպես է իշխանությունը մարդկանց հող նվիրում։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725253_148:0:1571:1067_1920x0_80_0_0_54bad4a28ca47666b6c4b423ef9c159d.jpg.webp
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խախտում
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խախտում
Ձայնագրությունն ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` հրապարակելով ձայնագրություն։
Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։
«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։
Թաթոյանի տեղեկություններով՝ դրանից հետո Մարտունիում նաև ցուցակագրել են այն մարդկանց, ովքեր գործող իշխանությանը չեն աջակցում, նրանց անուն-ազգանունները փոխանցվել են համայնքապետարան։
«Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար են անցկացվում ընտրությունները»,- ասաց Թաթոյանը։
Նա հավելեց՝ սա ևս ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։
Նշենք, որ ավելի վաղ Արման Թաթոյանը ևս մեկ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Մայիսի 18-ին Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։ Նրա խոսքով՝ մինչև այսօր որևէ արձագանք չկա։
Թաթոյանը նշեց՝ առաջին հերթին ընտրակաշառք բաժանում է գործող իշխանությունը։ Փաստեր ունեն նաև այն մասին, թե ինչպես է իշխանությունը մարդկանց հող նվիրում։