https://arm.sputniknews.ru/20260525/hajastanum-vareliqi-gnery-ktruk-bardzranum-en-shat-dandagh-ijnum-parsjan-102591804.html
Հայաստանում վառելիքի գները կտրուկ բարձրանում են, շատ դանդաղ իջնում. Պարսյան
Հայաստանում վառելիքի գները կտրուկ բարձրանում են, շատ դանդաղ իջնում. Պարսյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ` պատկան կառույցները ձախողել են վառելիքի շուկայում պետության վերահսկողությունը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T21:48+0400
2026-05-25T21:48+0400
2026-05-25T21:48+0400
սուրեն պարսյան
վառելիք
նավթ
բենզին
https://cdn.am.sputniknews.ru/img/1894/32/18943229_0:0:1601:901_1920x0_80_0_0_1960c935b27dc195cb7d86352fce3661.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում վառելիքի գները կտրուկ բարձրանում են, բայց շատ դանդաղ են իջնում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով վառելիքի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներն ու դրանց հայաստանյան անշտապ արձագանքները։ ԱՄՆ–Իրան հերթական բանակցություններով պայմանավորված լավատեսական տրամադրությունների ֆոնին նավթի համաշխարհային շուկայում գների անկում արձանագրվեց. 1 բարելի գինը համաշխարհային բորսայում նվազեց 2-5 տոկոսով`դեպի ներքև հատելով 100 դոլարի շեմը։ Նկատենք, որ 100 դոլար արժեքը նավթի այն կրիտիկական արժեքն էր, որով նավթի շուկան պատերազմի առաջին իսկ օրերից արձագանքեց Հորմուզի նեղուցի փակմանը։ Մինչդեռ պատերազմից առաջ նավթի 1 բարելի համաշխարհային գինը 60-70 դոլարի սահմաններում էր։ Մերձավորարևելյան պատերազմական գործողությունների հետևանքով վառելիքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած փոփոխություններն անարձագանք չմնացին նաև հայաստանյան շուկայում. 420-430 դրամով վաճառվող բենզինի 1 լիտրի գինն այսօր վաճառակետերում հասել է 480-520 դրամի, հեղուկ գազի գինը ապրիլին 190-200 դրամից մեկ օրում բարձրացավ միչև 300-320 դրամի։ Թանկացումը պատճառաբանվեց աշխարհաքաղաքական իրողություններով, մինչդեռ, երբ միջազգային շուկայում գները նվազում են, հայաստանյան շուկան դրան նույն արագությամբ չի արձագանքում։ Պատճառը, Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, ՀՀ վառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների առկայությունն է։ Շուկայական օրենքներին հակասող երկրորդ հանգամանքն էլ այն է, որ դոլարով ձեռք բերվող բենզինի գինը նույն ծուլությամբ է արձագանքում նաև դոլարի փոխարժեքի նվազմանը։ Սուրեն Պարսյանի համոզմամբ` այս գործոնով պայմանավորված բենզինի հայաստանյան շուկայում այսօր զգալի նվազում պետք է լիներ, քանի որ պատերազմի 3–ամսյա ժամանակահատվածում ՀՀ դրամը դոլարի նկատմամբ շուրջ 30 դրամով արժևորվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրերս, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե ամբողջ աշխարհում բենզինի գներն 2-3 անգամ ավելացել են, իսկ Հայաստանում ավելացել է մի քանի տոկոսով, քանի որ իրենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզվառելիք բերել այլ շուկայից (Ադրբեջանից)։Տնտեսագետը նախարարի այս մեկնաբանությունը չի ընդունում` նշելով, որ ադրբեջանական բենզինը մեր երկրի ներքին սպառման համար շատ փոքր մասնաբաժին ունի և կարող է միայն որոշակի կարճատև ժամանակահատված ազդել շուկայում գների վրա։ Ինչ վերաբերում է վառելիքի շուկայում պետության վերահսկողությանը, Պարսյանի գնահատմամբ, պատկան կառույցները ձախողել են այդ կարևոր գործառույթը։ Պարզապես փաստում են, որ կա գնաճ և այն արդարացնում վերլուծություններով։ Բայց շուկայի բուն խնդիրներն ու առանձնահակությունները չեն բացահայտում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1894/32/18943229_26:0:1450:1068_1920x0_80_0_0_dac0d6fa243713ed1d3fd544842d50ae.jpg.webp
սուրեն պարսյան, վառելիք, նավթ, բենզին
սուրեն պարսյան, վառելիք, նավթ, բենզին
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ` պատկան կառույցները ձախողել են վառելիքի շուկայում պետության վերահսկողությունը։
ԱՄՆ–Իրան հերթական բանակցություններով պայմանավորված լավատեսական տրամադրությունների ֆոնին նավթի համաշխարհային շուկայում գների անկում արձանագրվեց. 1 բարելի գինը համաշխարհային բորսայում նվազեց 2-5 տոկոսով`դեպի ներքև հատելով 100 դոլարի շեմը։ Նկատենք, որ 100 դոլար արժեքը նավթի այն կրիտիկական արժեքն էր, որով նավթի շուկան պատերազմի առաջին իսկ օրերից արձագանքեց Հորմուզի նեղուցի փակմանը։ Մինչդեռ պատերազմից առաջ նավթի 1 բարելի համաշխարհային գինը 60-70 դոլարի սահմաններում էր։
Մերձավորարևելյան պատերազմական գործողությունների հետևանքով վառելիքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած փոփոխություններն անարձագանք չմնացին նաև հայաստանյան շուկայում. 420-430 դրամով վաճառվող բենզինի 1 լիտրի գինն այսօր վաճառակետերում հասել է 480-520 դրամի, հեղուկ գազի գինը ապրիլին 190-200 դրամից մեկ օրում բարձրացավ միչև 300-320 դրամի։ Թանկացումը պատճառաբանվեց աշխարհաքաղաքական իրողություններով, մինչդեռ, երբ միջազգային շուկայում գները նվազում են, հայաստանյան շուկան դրան նույն արագությամբ չի արձագանքում։
Պատճառը, Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, ՀՀ վառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների առկայությունն է։
«Դրանք ունեն որոշակի շուկայական իշխանություն և կարող են իրենց թույլ տալ որոշակի ժամանակ գները պահել իրենց ուզած մակարդակի վրա և հետո նոր փոխել մրցակցության պարագայում»,– նշում է տնտեսագետը։
Շուկայական օրենքներին հակասող երկրորդ հանգամանքն էլ այն է, որ դոլարով ձեռք բերվող բենզինի գինը նույն ծուլությամբ է արձագանքում նաև դոլարի փոխարժեքի նվազմանը։
Սուրեն Պարսյանի համոզմամբ` այս գործոնով պայմանավորված բենզինի հայաստանյան շուկայում այսօր զգալի նվազում պետք է լիներ, քանի որ պատերազմի 3–ամսյա ժամանակահատվածում ՀՀ դրամը դոլարի նկատմամբ շուրջ 30 դրամով արժևորվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրերս, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե ամբողջ աշխարհում բենզինի գներն 2-3 անգամ ավելացել են, իսկ Հայաստանում ավելացել է մի քանի տոկոսով, քանի որ իրենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզվառելիք բերել այլ շուկայից (Ադրբեջանից)։
Տնտեսագետը նախարարի այս մեկնաբանությունը չի ընդունում` նշելով, որ ադրբեջանական բենզինը մեր երկրի ներքին սպառման համար շատ փոքր մասնաբաժին ունի և կարող է միայն որոշակի կարճատև ժամանակահատված ազդել շուկայում գների վրա։
«Հիմա այդ ներկրումը, բնականաբար, մեծ ծավալներով դժվար է իրականացնել, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ինքը բենզին ներկրող երկիր է. Ռուսաստանից է ներկրում, Արաբական Էմիրություններից և այլ ուղղություններից։ Լավագույն դեպքում, կարծում եմ, կկարողանանք ներկրել դիզելային վառելիք, այն էլ` ոչ արտոնյալ գներով, շուկայական արժեքով, և քիչ հավանական է, որ դա մեծ ազդեցություն կամ կտրուկ գնանկում առաջացնի մեր ներքին շուկայում»,– նկատում է տնտեսագետը։
Ինչ վերաբերում է վառելիքի շուկայում պետության վերահսկողությանը, Պարսյանի գնահատմամբ, պատկան կառույցները ձախողել են այդ կարևոր գործառույթը։ Պարզապես փաստում են, որ կա գնաճ և այն արդարացնում վերլուծություններով։ Բայց շուկայի բուն խնդիրներն ու առանձնահակությունները չեն բացահայտում։