Փաշինյանը հայտարարել է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Շիրակի մարզում «մեծ իրադարձություններ» են սպասվում։
Նրա խոսքով՝ 2018 թվականից հետո Գյումրիի քաղաքային իշխանությունները, փոխանակ զբաղվեն քաղաքի զարգացման օրակարգով, փորձել են հասարակության մեջ հիասթափություն ձևավորել կառավարության նկատմամբ։
«Մենք մեծ պարտք ունենք Գյումրիին վերադարձնելու»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո նախատեսվում է Գյումրիում անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ։
Վարչապետը նշել է, որ այդ ընտրությունների նպատակն է «գյումրեցիների հետ միասին ժողովրդական իշխանություն հաստատել քաղաքում»։