https://arm.sputniknews.ru/20260525/inch-e-petq-tripp-i-hajvogh-irakanacman-hamar-tatvojany-bac-namakvov-dimel-e-rubivojin-102595241.html
Ի՞նչ է պետք TRIPP-ի հաջող իրականացման համար․ Թաթոյանը բաց նամակով դիմել է Ռուբիոյին
Ի՞նչ է պետք TRIPP-ի հաջող իրականացման համար․ Թաթոյանը բաց նամակով դիմել է Ռուբիոյին
Sputnik Արմենիա
Թաթոյանը նշել է, թե լիովին աջակցում է TRIPP նախագծին ու վարչապետ դառնալու դեպքում պատրաստ է համագործակցել։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T21:00+0400
2026-05-25T21:00+0400
2026-05-25T21:00+0400
հայաստան
արման թաթոյան
թրամփի ուղի (tripp)
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486005_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1a75e57fe923c1e2ab13bd008493e909.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Թրամփի ուղի» նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։ Այս հայտարարությունն արել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ բաց նամակով դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը մայիսի 26–ին կժամանի Հայաստան։«Նախագահ Թրամփը նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի»,- գրել է Թաթոյանը։Նա հավելել է, որ լիովին աջակցում է TRIPP-ին և ՀՀ վարչապետ դառնալու դեպքում պատրաստ է սերտ համագործակցել ԱՄՆ գործող վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակովՆա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486005_143:0:2418:1706_1920x0_80_0_0_90167759a74feeb4792c10dbd67c38b8.jpg.webp
հայաստան, արման թաթոյան, թրամփի ուղի (tripp), մարկո ռուբիո
հայաստան, արման թաթոյան, թրամփի ուղի (tripp), մարկո ռուբիո
Թաթոյանը նշել է, թե լիովին աջակցում է TRIPP նախագծին ու վարչապետ դառնալու դեպքում պատրաստ է համագործակցել։
«Նախագահ Թրամփը նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի»,- գրել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ լիովին աջակցում է TRIPP-ին և ՀՀ վարչապետ դառնալու դեպքում պատրաստ է սերտ համագործակցել ԱՄՆ գործող վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։