Նեթանյահուն գաղտնի խոստովանել է՝ չի կարող ազդել Թրամփի որոշումների վրա․ Reuters

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի խոստովանել է, որ չի կարող ազդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների վրա, որը փորձում է նախնական համաձայնության գալ Իրանի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:

Այս աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայումս քննարկվող փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: Իսրայելը «մեծ մասամբ դուրս է մնացել» այս բանակցություններից՝ հաղորդում է Reuters-ը:

«Նեթանյահուն ինքն է խոստովանել, որ ներկայումս ոչ մի լծակ չունի նախագահի վրա»,- ասել է անանուն իսրայելցի պաշտոնյան:

Leave a comment