Միտրոպոլիտ Իլարիոնն այժմ եկեղեցական թոշակի է անցել և հեռացվել է վարչական պաշտոններից։
Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (գործնականում «եկեղեցական ԱԳՆ»–ն): 2022-2024 թվականներին եղել է Ռուս ուղղափառ եկեղեցու բուդապեշտա–հունգարական թեմի առաջնորդը։ 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» (եկեղեցական թոշակի)։ Նա պատարագներ է անցկացնում Կարլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի չեխական վանքում։
«Ժամը 10:30-ին սկսվել է սրբազանի (մետրոպոլիտ Իլարիոն. խմբ.) հարցաքննությունը՝ դատախազի, դատավորի, Ռուսաստանի հյուպատոսի և փաստաբանի մասնակցությամբ: Երեկ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի պահման համար: Դրա հիման վրա նրան ձերբակալել են, մեկուսարան տեղափոխել, վերցրել բոլոր անձնական իրերը», – ասել է հոգևորականի օգնականը։
Նրա խոսքով՝ մետրոպոլիտ Իլարիոնին գիշերը այցելել է փաստաբանը, Ռուսաստանի հյուպատոսը կարողացել է ծանոթանալ պահման պայմաններին, ստուգել ամեն բան և համապատասխանաբար հիմա էլ ներկա է լինելու հարցաքննությանը: