Պուտինը, նախագահ Սին և Թրամփը հինգշաբթի օրը հանդիպում կունենան Չինաստանի ղեկավարի նստավայրում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հանդիպում կունենան Չինաստանի ղեկավարի նստավայրում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը կմասնակցի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ին։

Ըստ Ուշակովի՝ գագաթնաժողովից հետո՝ հինգշաբթի օրը, Ռուսաստանի նախագահը մի շարք կարևոր հանդիպումներ կունենա, որոնցից ամենանշանակալին Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ հանդիպումն է։ «Այդ միջոցառումը նախատեսված է ժամը 14:30-ին. խոսքը Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպման մասին է։ Այն տեղի կունենա Սի Ծինփինի պետական ​​նստավայրում»,- երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Ուշակովը։

Leave a comment