Մեր առաջ մեծ մարտահրավեր է. Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայերին

https://arm.sputniknews.ru/20260525/mer-araj-mets-martahraver-e-ruben-vardanjann-adrbejanakan-bantic-ugherdz-e-hghel-hajerin-102581987.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94110952_48:0:1880:1374_1920x0_80_0_0_a4cf906d41e7036835a160311c00b0a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն վարդանյան, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու, ուղերձ

ռուբեն վարդանյան, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու, ուղերձ

Բաժանորդագրվել

Ռուբեն Վարդանյանի պնդմամբ` մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելն անբարոյական քայլ է, երբ այդ նույն ժամանակ հայ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայ ժողովրդին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատելով «Քաջ Նազարի» հետ ու մեղադրելով նրան ստախոսության ու գրագողության մեջ։

Նշենք, որ Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը «տոնում» Բաքվում` գտնվելով ապօրինի կալանաքի տակ։

«Ուզում եմ 5 միտք փոխանցել։ Առաջինն այն է, որ «Քաջ Նազարին» թագավոր է ընտրում ժողովուրդը, ինքը թագավոր չի դառնում, երկրորդը` «Քաջ Նազար» Նիկոլ, Ձեր բախտը 3 անգամ չի բերել։ Ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը, բայց խցում 800 օր մենակ լինելով՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել։ Ցավոք սրտի` գրադարանում հայերեն կար միայն 2 գիրք՝ մեկը Վարդգես Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք»,– ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ գիրքը կարդալուց հետո համոզվել է` Փաշինյանը ոչ միայն բարոյական պահելաձևի, կրթության խնդիրներ ունի, այլև սուտասան է, հնարող ու գրագող։

Վարդանյանը հիշեցրել` Հնդկաստանում հավատում են, որ վատ պահվածքով անձինք մահից հետո դառնում են անձրևի ճիճու և այդպես ապրում 84000 տարի։ Գործարարը մտավախություն է հայտնել, թե հենց այդ մեծ պատիժն է սպասվում Փաշինյանին։

«Մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված։ Մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը»,– ասել է բարերարը։

Նա հիշեցրել է նաև, որ մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելն անբարոյական քայլ է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է` բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով։ Նա իրապես հայրենասեր քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել այդ շքերթին։

Իր ուղերձում նա նաև շեշտել է, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է ու սիրո, բարության, հավատի, աստվածամերժության և կյանքի հակառակ կողմը հենց անտարբերոթյունն է։

«Մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, մեկ անձն առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն»,– իր ուղերձը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով` բոլորը պետք է հասկանան` հայ ժողովրդի ապագան բոլորի ձեռքերում է։

Leave a comment