Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Գյումրու փողոցներում։ Քայլելիս հաճախ են հնչում ՔՊ-ին և Փաշինյանին մերժող վանկարկումներ, որոնք սակայն կազմակերպված ձևով անմիջապես խլացվում են քարոզչական թիմի՝ «Նիկոլ վարչապետ» բարձր վանկարկումներով։
Թիկնապահները բողոքող քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ Փաշինյանին։ Թույլատվություն ստացածների՝ հիմնականում կանանց խոսքերն առավել տպավորիչ են.
«Մինչև չպաչեմ, չեմ էրթա».
«2018 թվին նկարդ եմ համբուրել շրթներկով, բայց հիմա չեմ ուզե նկարդ…(գրկախառնվում է)».
«Մեռնելս գուզե՞ս, պարոն Փաշինյան, ոտներդ պակեմ, սոցիալական տներից գոնե օգտվեմ, մեռնիմ ջանիդ, դոմիկներից 2027 թվին դուրս կհանեն, 6 հատ թոռ ունիմ».
«Ես մեռնիմ քեզի, թագավոր ջան»։