«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան–Բաթումի–Երևան երթուղով չվերթեր

ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօրվանից Երևան–Բաթումի–Երևան երթուղով չվերթեր է գործարկել։ Տեղեկությունը հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ–ն։

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Երևան–Բաթումի–Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Leave a comment