Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը վաստակել է 84 միավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը գերարդյունավետ հանդիպում է անցկացրել Երևանի ԲԿՄԱ-ի կազմում։

«Տիտանսի» դեմ ՊրոԲասկետ Ա-Լիգայի հերթական տուրի խաղում 20-ամյա բասկետբոլիստը վաստակել է 84 միավոր, գրանցել 14 ռեբաունդ ու 10 արդյունավետ փոխանցում՝ դառնալով թրիփլ-դաբլի հեղինակ։ ԲԿՄԱ-ն այս խաղում վստահ հաղթանակ է տարել 160:102 հաշվով։

Դա լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ անհատական ցուցանիշն էր։ Դանիել Կիրակոսյանը նաև ընթացիկ առաջնության ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստն է։



Leave a comment