ԱՄՆ-ն պատրաստ կլինի քննարկել միջուկային հարցը Հորմուզը բացելուց հետո․ Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները սպասում է Հորմուզի նեղուցի վերաբացմանը, որից հետո պատրաստ կլինի Իրանի հետ քննարկել միջուկային հարցը։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Marco Rubio-ն։

«Անհնար է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել 72 ժամում՝ այն անձեռոցիկի վրա ուրվագծելով։ Նեղուցը պետք է անհապաղ բացվի, որից հետո, համաձայնեցված պարամետրերի շրջանակում, մենք կսկսենք շատ լուրջ բանակցություններ՝ բարձր հարստացված ուրանի և Իրանի՝ երբեք միջուկային զենք չունենալու պարտավորության շուրջ», -ասել է նա։

Հրապարակման համաձայն՝ Ռուբիոն այս հայտարարությամբ ազդանշան է տվել, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է քննարկել ժամանակավոր համաձայնագիր, որը Թեհրանին անմիջապես չի զրկի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորությունից։

Leave a comment