Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։

Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են կազմակերպում։

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե Հայաստանի կործանումը ցանկացող արտաքին թշնամիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել:

Երկրի ներսում հանրային ատելության, թշնամանքի և բախումների ձգտող իշխանությունը համազգային տապալումն է տոնում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment