ԱՄՆ–Իրան բանակցությունները շարունակվում են․ համաձայնագիրը դեռ չի ստորագրվի

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Fox News հեռուստաալիքին, որ համաձայնագիրը չի ստորագրվի «այսօր կամ վաղը»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է բանակցային գործընթացին ևս մի քանի օր ժամանակ տրամադրել՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակով։

Պաշտոնյան նշել է, որ վարչակազմի մոտեցումը հիմնված է «Ոչ փոշի՝ ոչ դոլար» քաղաքականության վրա։ Սա նշանակում է, որ Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում կամ ֆինանսական արտոնություններ, քանի դեռ ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը արդեն համաձայնության են հասել հարստացված ուրանի պաշարների և Հորմուզի նեղուցի գործունեության վերականգնման հարցերում, սակայն փաստաթղթի վերջնական ձևակերպումները դեռևս բանակցությունների փուլում են։

Միացյալ Նահանգները նաև պատրաստակամություն է հայտնել վերսկսել ռազմական հարվածները, եթե բանակցությունները ձախողվեն կամ հանգեցնեն այնպիսի համաձայնության, որը Վաշինգտոնը կհամարի «վատ գործարք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment