Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա. IRNA

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ նեղուցով անցնելիս լցանավն անջատել է իր նավիգացիոն համակարգերը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա ու բռնկվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը։

«Մի քանի ժամ առաջ լցանավը ականի է բախվել և հրդեհվել Հորմուզի նեղուցի արևելյան մասում։ Այդ լցանավն անջատել է իր նավիգացիոն համակարգերը», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Հորմուզի նեղուցը կապում է Պարսից և Օմանի ծոցերը և նավթի ու հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի հիմնական երթուղիներից մեկն է։

ԱՄՆ–ի հետ Իրանի հակամարտության ֆոնին նավագնացությունն այդ շրջանում սպառնալիքի տակ է հայտնվել ռազմական գործողությունների, նավերի անցման սահմանափակումների և ականների վրա պայթելու վտանգի պատճառով։

Leave a comment