https://arm.sputniknews.ru/20260524/kaskatsjaly-karvogh-e-kalanavvorvel-manramasner-sevanum-hghi-knvoj-mahvan-depqic-102560252.html
Կասկածյալը կարող է կալանավորվել. մանրամասներ Սևանում հղի կնոջ մահվան դեպքից
Կասկածյալը կարող է կալանավորվել. մանրամասներ Սևանում հղի կնոջ մահվան դեպքից
Sputnik Արմենիա
Նշվում է, որ իրավապահները միանգամից 2 վարկածի ուղղությամբ են աշխատում: 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T16:47+0400
2026-05-24T16:47+0400
2026-05-24T16:48+0400
ձերբակալություն
կին
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքի մեջ կասկածվողին կալանավորելու միջնորդություն կարող է ներկայացվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել էր, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և նա նետվել է ավտոմեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։Հաստատվել է տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։Նշվում է, որ իրավապահները միանգամից 2 վարկածի ուղղությամբ են աշխատում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, կին, մահ
ձերբակալություն, կին, մահ
16:47 24.05.2026 (Թարմացված է: 16:48 24.05.2026)
Բաժանորդագրվել
Նշվում է, որ իրավապահները միանգամից 2 վարկածի ուղղությամբ են աշխատում:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքի մեջ կասկածվողին կալանավորելու միջնորդություն կարող է ներկայացվել: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը:
Մայիսի 21-ին
հայտնի դարձավ, որ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել էր, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և նա նետվել է ավտոմեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը
հայտնեց, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։
«Մայիսի 24-ին քննիչը միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ․-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է»,- գրում է կայքը:
Հաստատվել է տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։
Նշվում է, որ իրավապահները միանգամից 2 վարկածի ուղղությամբ են աշխատում: