Սերդար Քըլըչն արձագանքել է Փաշինյանին. նոր քայլը կնպաստի քառակողմ գործակցությանը

https://arm.sputniknews.ru/20260524/serdar-qylychn-ardzaganqel-e-pashinjanin-nvor-qajly-knpasti-qarakvoghm-gvortsakcutjany-102553058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101801438_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bade7bfc2ddda039c8f70e0a08fa6f2e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, սերդար քըլըչ, երկաթուղի, սահման

հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, սերդար քըլըչ, երկաթուղի, սահման

Բաժանորդագրվել

Թուրքիայի հատուկ բանագնացի խոսքով՝ Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Սա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նոր քայլ է ուղիղ առևտրում: Այս մասին «X» սոցցանցում գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ իր էջում դնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։

«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,– գրել է Քըլըչը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։

Leave a comment